ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Շնորհավոր հարյուրամյակդ, սիրելի Մաեստրո

Շնորհավոր հարյուրամյակդ, սիրելի Մաեստրո
21.01.2025 | 15:40

Էս ուրվագիծը հայերիս էնքան ծանոթ ու հարազատ է, ինչպես, ասենք, Մասիսը կամ Զվարթնոց տաճարը։ Նրա երգերով ենք մեծացել, նրանով ենք հպարտացել, նրա օրինակով ենք սովորել հայ մնալ՝ ցանկացած երկրում ու միջավայրում։

Շնորհավոր հարյուրամյակդ, սիրելի մաեստրո։

Մենք կմոռացվենք, կջնջվենք-կգնանք, իսկ մեր թոռները, ծոռներն ու ծոռների ծոռները դեռ կնշեն քո 200-ամյակը, 300-ամյակը․․․ ու կերգեն քո երգերը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 18079

Մեկնաբանություններ